‘Էրդողանը պատրաստ է ահաբեկչությունն արմատախիլ անելու համար՝ թույն խմել և մեռնել’

785

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ահաբեկչությունն արմատախիլ անելու համար պատրաստ է անել ամեն հնարավոր բան` անգամ մեռնել: Այս մասին, հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» թերթը: Թուրքական կառավարության ղեկավարը հայտարարել է Կայսերիում (Կեսարիա) հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ:

«Եթե անգամ ինձ ասեն թույն խմիր, ես կխմեմ: Եթե անգամ իմանամ, որ վերջ կդրվի իմ քաղաքական կարիերային կամ ուղղակի էլ չեմ լինի, միևնույն է` այդպես կվարվեմ: Միայն թե վերջ դրվի ահաբեկչությանը», -ասել է Էրդողանը:

Ենթադրվում է, որ «ահաբեկչություն» ասելով Թուրքիայի վարչապետը հիմնականում նկատի է ունեցել 1980թ-ից ազատության համար պայքար տանող Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը, որի դեմ պայքարում Թուրքիայի զինված ուժերն ամեն օր զինվորներ են կորցնում, և այդ պայքարի վրա թուրքական կառավարությունը մինչ այժմ 400 մլրդ դոլար է ծախսել:

Նախորդ հոդվածը‘Նոր Օռլեանի «Mardi Gras» կառնավալի երեք գույները ‘
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Ադամյան. Մշակութային, արվեստի կտրվածքով՝ որևէ սպասելիք այս իշխանությունից չի կարելի ունենալ’