‘Էրդողանը Ռուսաստանին համագործակցության կոչ է անում’

1310

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի կոչ է արել տարածաշրջանային խնդիրները լուծելու համար վերականգնել համագործակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացրել է РИА Новости-ն, նա հայտարարել է մարտի 31-ին Վաշինգտոնի Բրուկինգյան ինստիտուտում ելույթի ընթացքում:

Թուրքիայի առաջնորդը նշել է, որ Սիրիայում ռուսաստանյան ռմբակոծիչի վրա թուրքական կործանիչների հարձակումից հետո Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները «ծանր ժամանակներ են ապրում»: «ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ հարաբերությունները հաջողությամբ զարգանում էին, սակայն սկսեցին փչանալ դեռ մինչև օդանավի հետ կապված միջադեպը՝ վերջին տարիներին ռուսաստանյան ղեկավարության վարած քաղաքականության պատճառով»,- հայտարարել է Էրդողանը և հավելել, որ չնայած «Սու-24-ի հետ կապված միջադեպին Մոսկվայի կոշտ արձագանքին՝ տարածաշրջանային խնդիրներն անհրաժեշտ են դարձնում Մոսկվայի և Անկարայի փոխհարաբերությունների վերականգնումը, քանի որ Ռուսաստանը և Թուրքիան կարևոր երկրներ են աշխարհագրական տեսակետից»: Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը «կգնահատի այդ անհրաժեշտությունը», փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Բելգիան համաձայնել է Սալահ Աբդեսլամին հանձնել Ֆրանսիային’
Հաջորդ հոդվածը‘Զինվոր է զոհվել’