Էրդողանը վստահ է, որ հաղթելու է երկրորդ փուլում

269

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համոզմունք է հայտնել, որ կհաղթի հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում, որը կկայանա մայիսի 28-ին։

«Մենք ավելի շատ ձայներ կհավաքենք երկրորդ փուլում՝ մայիսի 14-ի համեմատ, և կհաղթենք։ Հուսով եմ, որ դա պատմական հաղթանակ կլինի»,- երկուշաբթի Twitter-ում գրել է Թուրքիայի առաջնորդը։

Էրդողանը նշել է, որ մայիսի 14-ի ընտրությունները Թուրքիայում աչքի են ընկել ռեկորդային մասնակցությամբ։ Ինչպես այդ կապակցությամբ հայտարարել է երկրի ԿԸՀ-ն, մասնակցությունը կազմելէ 89 %։ Էրդողանը ընտրություններն անվանել է «դեմոկրատիայի և Թուրքիայի 85 մլն քաղաքացիների տոնը»։

«Թուրքիան ցույց տվեց, որ ամենաառաջադեմ դեմոկրատիա ունեցող երկրներից մեկն է»,- նշել է թուրք առաջնորդը։

Ընտրությունների առաջին փուլում Թուրքիայի գործող նախագահն ստացել է ձայների 49,51 %-ը, ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 %։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊետականության ուրացումը՝ որպես Նիկոլի փրկության միակ ճանապարհ. ՉԻ
Հաջորդ հոդվածըԵԱՀԿ ԽՎ․ Թուրքիայի նախագահը ընտրություններում «չարդարացված առավելություն» ուներ