‘Էրդողանը 6-ամյա աղջնակին պատվով հուղարկավորություն է խոստացել, եթե նա զոհվի հանուն հայրենիքի. Տեսանյութ’

1877

Էրդողանի խոսքերը հասարակական լայն արձագանքի են արժանացել ոչ միայն Թուրքիայում, այլև աշխարհի շատ ու շատ երկրներում:

Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցության համաժողովի ընթացքում Էրդողանը բեմ է կանչել 6-ամյա աղջկան՝«մուգ կարմիր բերետներ» անվամբ հայտնի թուրքական էլիտար ջոկատի համազգեստով:

Աղջիկը արտասվել է: Էրդողանը համբուրել է նրան և ասել, որ «մուգ կարմիր բերետները» լաց չեն լինում: Ապա դիմել է լսարանին. «Նրա գրպանում Թուրքիայի դրոշն է: Եթե աղջիկը մեռնի հանուն հայրենիքի, նրան կծածկեն այդ դրոշով: Նա պատրաստ է ամեն ինչի»: Ամբոխի հրճվալի բացականչությունների ներքո Էրդողանը դիմել է աղջկան. «Այդպես չէ՞»: Եվ երեխան պատասխանել է ՝ «Այո»:

Քննադատներն Էրդողանին մեղադրում են երեխաներին քաղաքական նպատակներով օգտագործելու համար և նրան առաջարկում են նույնն անել իր թոռնուհու հետ, հարցնում են, թե ինչո՞ւ նրա որդիները չեն ծառայել թուրքական բանակում:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Սի Ձինպինի լիազորությունների երկարացման դեպքում Չինաստանին քաոս է սպառնում’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Ալբերտ Մկրտչյանը’