Էրդողանի մասնակցությամբ ուղիղ եթերը ընդհատվել է

1613

Չորեքշաբթի գիշերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ ուղիղ եթերը ընդհատվել է՝ նրա ինքնազգացողության վատացման պատճառով։ Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ վատ զգացողության պատճառը ստամոքսի գրիպն է։

Էրդողանը մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների մրցապայքարի շրջանակներում պատասխանել է Kanal7 և Ulke հեռուստաընկերությունների լրագրողների հարցերին։ Եթերն սկսվելուց մի քանի րոպե անց հեռարձակումը 20 րոպեով դադարեցվել է, հեռուստատեսությամբ գովազդներ են ցուցադրվել։

Երբ հեռարաձակումը վերսկսվել է, Էրդողանը տաղավարում եղած լրագրողներին ասել է, թե «սաստիկ մրսեցրել է ստամոքսը»։ «Մենք շատ ենք աշխատում։ Ես լուրջ մրսել եմ։ Մենք մտածեցինք, որ եթե ծրագիրը չեղարկենք, ապա կարող են մեզ ճիշտ չհասկանալ։ Ու մենք եկանք՝ ինչպես և խոստացել էի։ Մենք էլ ենք երբեմն նման խնդիրներ ունենում, ներողություն եմ խնդրում հեռուստաէկրանների մոտ գտնվող մեր քաղաքացիներից»,- ասել է թուրք առաջնորդը։

CNN Turk հեռուստաընկերության տվյալներով՝ Էրդողանի առողջությունը մտահոգության տեղիք չի տալիս։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՓաշինյանի հաղորդումը հանցագործության մասին
Հաջորդ հոդվածըՌուսաստանը պատրաստ է աջակցելու Սուդանին՝ երկրում իրավիճակը կարգավորելու հարցում