‘Էրդողանի և պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարը Թուրքիայում լավագույնների շարքում է (ֆոտոշարք)’

1115

Թուրքական «Անատոլու» լրատվական գործակալությունը հրապարակել է 2012 թվականին արված ամենահաջող լուսանկարների շարքը և ընթերցողներին առաջարկել ընտրել տարվա լավագույն լուսանկարը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», հաջողված լուսանկարների թվում է նաև Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից «Մշակույթի և արվեստի ոլորտում մեծ պարգևի» հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ արված լուսանկարը, որտեղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ  Թայիփ Էրդողանը լուսանկարում է լուսանկարիչ, պոլսահայ  Արա Գյուլերին:

Հանրության դատին ներկայացված 36 լուսանկարների շարքում արտացոլված են Թուրքիայում և աշխարհում տեղի ունեցած իրադարձություններ, մարդկային ողբերգություններ, զարգացումներ և բնության տեսարաններ: «Տարվա լուսանկարը» ֆոտոշարքի քվեարկությունը կտևի մեկ շաբաթ:

Ջեզ ենք ներկայացնում լուսանկարներից մի քանիսը:

Նախորդ հոդվածը‘ՄԱԳԱՏԷ-ն հույս ունի մոտ ապագայում համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ‘
Հաջորդ հոդվածը‘Ռաֆայել Բենիտես. Ուրախ կլինեմ, եթե Գվարդիոլան գլխավորի «Չելսին»’