Էրդողան․ Թուրքիային ստիպել են 52 տարի տառապել Եվրամիության դռան շեմին

519

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան արդեն 52 տարի սպասում է Եվրամիության դռան մոտ, և երբ ժամանակը գա՝ անհրաժեշտ պատասխանը կտա։

«Մեզ 52 տարի ստիպել են տառապել ԵՄ դռան շեմին։ Դեռ շարունակում են նույնն անել։ Բայց մենք կպատասխանենք, երբ ժամանակը գա»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով «Թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշանով» պարգևատրվելու արարողությանը։

Թուրքիան 1963 թ․ ԵՄ-ի հետ (այն ժամանակ՝ ԵՏՄ) ասոցացման համաձայնագիր է ստորագրել, իսկ 1987 թ․ դիմել է միությանն անդամակցելու համար։ Սակայն բանակցություններն սկսվել են միայն 2005 թ․ և բազմիցս ընդհատվել են տարաձայնությունների պատճառով։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄանկապարտեզներում և դպրոցներում ռուսաց լեզուն հանվել է ուսումնական ծրագրից
Հաջորդ հոդվածըԹուրքիա․ Հս․ Կիպրոսը մտնում է Թյուրքական պետությունների կազմակերպության մեջ