Թուրքիան հաշիվ չի տա Սիրիայի և Իրաքի հյուսիսում գործողությունների համար

303

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի և Իրաքի հյուսիսում Թուրքիայի ԶՈՒ ռազմական գործողությունները «ոչ մեկին չպետք է անհանգստացնեն». նրա խոսքով՝ Անկարան ոչ մեկին հաշիվ չի տալու։

Նոյեմբերի 20-ից Թուրքիան օդային գործողություն է իրականացնում Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ երկրում արգելված Քրդական բանվորական կուսակցության սիրիական թևի։ Հաղորդվել է, որ հարվածներ են հասցվել Քոբանի քաղաքին և Իրաքի հյուսիսային հատվածին։

Նախագահ Էրդողանը գործողությունը հաջողված է համարում և չի բացառում, որ դրան կհաջորդեն ցամաքային գործողությունները։

«Թուրքիան, նախկինի պես, վճռական է իր հարավային սահմաններում 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու հարցում։ Մենք ոչ մեկից թույլտվություն խնդրելու կարիք չունենք մեր հայրենիքի և մեր ժողովրդի անվտանգության ապահովմանը վերաբերող քայլեր ձեռնարկելիս, և մենք ոչ մեկի առաջ հաշվետու չենք»,- Էրդողանի խոսքն է մեջբերել Anadolu գործակալությունը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Բենզեման կարող է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական
Հաջորդ հոդվածըԻրանում զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվել է 300 մարդ