Էրդողան․ Հաղթելու դեպքում թույլ չեմ տա, որ Թուրքիան ներքաշվի որևէ պատերազմի մեջ

247

Թուրքիան մտադիր չէ ներգրավվելու որևէ պատերազմի մեջ, դա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քարոզարշավի մի մասն է։ Իր ծրագրերի մասին թուրք նախագահը պատմել է A Haber հեռուստաալիքին չորեքշաբթի տված հարցազրույցի ընթացքում։

«Նախ, մենք (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը) մեր երկիրը պատերազմի չենք տանի։ Երկրորդը՝ մենք կպահպանենք ընտանիքի ինստիտուտը։ Երրորդ՝ մենք շատ ավելի ուշադիր կլինենք միգրացիայի նկատմամբ, հատկապես՝ Սիրիայից։   Մենք չենք կերակրի ներգաղթյալներին։ Եթե մենք չլինեինք, արևմտյան ակումբը Թուրքիային կներքաշեր պատերազմի գոտի»,- ասել է պետության ղեկավարը՝ խոսելով այն մասին, թե ինչ քաղաքականություն են մտադիր վարել ինքը և իր կուսակցությունը՝ առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում։

Նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում անցկացվելու են մայիսի 14-ին։ Առաջին փուլում հաղթելու համար նախագահի պաշտոնի հավակնորդը պետք է հավաքի ընտրողների ձայների 50 %-ից ավելին։ Հակառակ դեպքում կկայանա երկրորդ փուլ, որին կմասնակցեն առաջին փուլում ամենաշատ ձայներ ստացած երկու թեկնածուները։ Նախորդ նախագահական ընտրությունները կայացել են 2018 թ․ հունիսի 24-ին, հաղթել էր Էրդողանը՝ ստանալով 52,6 % քվե։

Սպասվում է, որ այս անգամ հիմնական մրցակիցներն են լինելու գործող նախագահ Էրդողանը և Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Կիլիչդարօղլուն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄայամի․ Յանիկ Սիները դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հաջորդ հոդվածըՇուշիի շրջանում ռուսական խաղաղապահ առաքելությունը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել