Էրդողան․ Շվեդիան և Ֆինլանդիան Թուրքիային չեն հանձնել առնվազն 130 ահաբեկչի

280

Շվեդիան և Ֆինլանդիան հրաժարվել են Թուրքիային հանձնել մոտավորապես 130 ահաբեկչի, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք Շվեդիային և Ֆինլանդիային ասել ենք․ որպեսզի ձեր անդամակցությունը ՆԱՏՕ-ին հավանության արժանանա,  անհրաժեշտ է, որ մեզ հանձնեք առնվազն 130 ահաբեկչի։ Ցավոք՝ դա չի արվել»,- հայտարարել է Էրդողանը։

Նա նշել է, որ Շվեդիան, մասնավորապես, հրաժարվել է արտահանձնել լրագրող Բյուլենթ Քենեշին, որը Թուրքիայում դատապարտվել է ազատազրկման։

Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հինգշաբթի հայտարարել է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ի կազմ ընդունելն անհնար է, քանի դեռ Ստոկհոլմը  երկրում գործող ահաբեկիչների վերջը չի տվել։

Անկարայում Շվեդիայի դեսպանը հինգշաբթի կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոք է հայտնվել Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության կողմից Ստոկհոլմում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ քարոզչության կապակցությամբ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՆեպալում աղետի է ենթարկվել մարդատար օդանավը
Հաջորդ հոդվածըԷրդողանը պահպանում է հարաբերությունները Պուտինի հետ