Էրդողան․ Պուտինի հետ հարաբերություններն ազնիվ ու հարգալի են

359

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և առհասարակ՝ երկու պետությունների միջև հարաբերությունները ազնիվ ու հարգալի է անվանել։

«Ռուսաստանի հետ հարաբերություններում կան հարգանք, վստահություն։ Իսկ իմ հարաբերությունները պարոն Պուտինի հետ հիմնվում են ազնվության վրա։ Եվ մեր բոլոր խնդրանքները Թաթարստանի, Դաղստանի և բոլոր այդ շրջանների վերաբերյալ` պատասխան են ստանում»,- հայտարարել է Էրդողանը՝ կիրակի օրը ելույթ ունենալով Բիլեջիկ քաղաքում երիտասարդների առջև։

Նա հիշեցրել է, որ «Ռուսաստանից C-400 համալիրների գնման թեմայով շատ լուրջ սպառնալիքներ են հնչել այլ երկրների կողմից»։ «Բայց մենք գնեցինք C-400-ը, և հիմա այդ համալիրները մեր գրպանում են»,- ասել է Թուրքիայի նախագահը։

«Ինչ վերաբերում է F-16-ին, ապա մենք դրանք ուզում ենք ստանալ ձեզնից (ԱՄՆ-ից), բայց դուք չեք տալիս։ Խոսում էիք F-35-ի մասին, բայց խոսքը չպահեցիք։ Մենք վճարել ենք մոտավորապես 1,4 մլրդ դոլար, իսկ դուք դրանք չեք տալիս։ Չեք տալիս, դե ուրեմն` դա իր գինը կունենա»,- ասել է Էրդողանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱլ Նասրի գլխավոր մարզիչ. Ռոնալդուն կվերադառնա Եվրոպա
Հաջորդ հոդվածըԴոնալդ Թրամփն սկսել է նախընտրական մրցարշավը