Էրդողան․ ՌԴ-ն ուզում է շուտ ավարտել հակամարտությունը

319

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով՝ Ռուսաստանը ձգտում է հնարավորինս շուտ ավարտել հակամարտությունն Ուկրաինայում։

Նման կարծիք է նա հայտնել երկուշաբթի ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Այն հարցին, թե, իր կարծիքով՝ ե՞րբ կավարտվի պատերազմն Ուկրաինայում, թուրք առաջնորդը հայտարարել է, թե «նախ՝ կարևոր է Ռուսաստանի դիրքորոշումը»։ «Ուզբեկստանում ես հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, և մենք նրա հետ չափազանց հանգամանալից բանակցություններ անցկացրինք»,- նշել է Էրդողանը և պնդել, որ Ռուսաստանի առաջնորդը «ցույց տվեց, որ ձգտում է դա ավարտել հնարավորինս շուտ»։

Էրդողանի կարծիքով՝ «հիմա իրերի դրությունը բավական խնդրահարույց է»։ «Կարծում եմ, որ նշանակալի քայլ կկատարվի դեպի առաջ»,- ասել է նա՝ ընդգծելով նաև, որ ինքը «ցանկանում է, որ կռիվն ավարտվի խաղաղությամբ»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդի» 12 խաղացող սննդային թունավորում է ստացել
Հաջորդ հոդվածըԱվիահաղորդակցության սահմանափակման ռեժիմը երկարացվել է