‘Էրդողան. Թուրքիան կունենա նոր նախագահ և կառավարման նոր համակարգ’

896

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համոզված է, որ երկրի ղեկավարի պաշտոնում իր ընտրվելու դեպքում Թուրքիան կստանա նոր նախագահ և երկրի կառավարման նոր համակարգ, այսօր հաղորդել է TRT Haber հեռուստատեսությունը:

Ըստ Էրդողանի՝ նոր նախագահի նպատակն է լինելու տնտեսության զարգացումն ու ամրապնդումը: Նա  նշել է, որ նոր նախագահի առաջնահերթություններից է լինելու նաև պայքարը երկրում առկա ապօրինի կառույցների դեմ:

Այսօր Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը նախագահական ընտրություններին մասնակցելու համար առաջադրել է Էրդողանի թեկնածությունը:

Թուրքիայում նախագահական ընտրությունները կայանալու են օգոստոսի 10-ին: Եթե թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չհավաքի ձայների 51 տոկոսը, ապա երկրորդ փուլը կկայանա օգոստոսի 24-ին: Փոխանցում է trend-ը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ջավախահայերը ողջունում են Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը’