‘Էրդողան. Մինչև ղարաբաղյան խնդրի լուծումը թուրք-հայկական հարաբերությունները չեն կարգավորվի ‘

988

Թուրք-հայկական հարաբերությունները չեն կարգավորվի` քանի դեռ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ, հայտարարել  է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում` Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ, հաղորդում է «Թրենդը»:

Նրա ասելով,  ընտրություններից հետո Թուրքիայի ղեկավարների այցերն Ադրբեջան դարձել են ավանդույթ, և դա վկայում է այն մասին, թե որքան ամուր են երկու երկրների հարաբերությունները: «Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերն ու համագործակցության հեռանկարները», — ասել է Էրդողանը:

Նրա հավաստմամբ Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերություններն այսուհետև պետք է էլ ավելի  խորանան: Մասնավորապես, տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծվեն երկու երկրների համատեղ ջանքերով, նշել է Թուրքիայի ղեկավարը:

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Կառավարությունն իր առջև որևէ ռազմավարական խնդիր չի դրել’
Հաջորդ հոդվածը‘Ազգային հավաքականների ընկերական հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’