‘Էրդողան. Պարտության դեպքում պատրաստ եմ հեռանալ քաղաքականությունից’

817

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ քաղաքականությունից, եթե տեղական ընտրություններում իշխող կուսակցությունը պարտություն կրի, այսօր հաղորդել է «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Հայտարարում եմ ուղղակի և անկեղծորեն. եթե Արդարության և զարգացման կուսակցությունն առաջինը չլինի այդ ընտրություններում, ես պատրաստ եմ հեռանալ քաղաքականությունից»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայում տեղական  ինքնակառավարման ընտրություններն անցկացվելու են մարտի 30-ին: Սպասվում է, որ հիմնական պայքարն ընթանալու է Արդարության և զարգացման կուսակցության և Ժողովրդական հանրապետական կուսակցության միջև, փոխանցում է trend-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը դժգոհ է իր հետախուզությունից՝ Պուտինի պլանները ոչ ճիշտ գնահատելու համար’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳ նախարար. Ստեղծված իրավիճակում Ղրիմի թաթարները միայնակ չեն’