‘Էրդողան. Ստամբուլի ընտրություններում խախտումների պատճառով դրանք կարող են չեղարկվել’

1563

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ենթադրել է, որ Ստամբուլի ընտրություններում բացահայտված խախտումների պատճառով քվեարկության արդյունքները կարող են չեղյալ հայտարարվել: Նման հնարավորության մասին Թուրքիայի առաջնորդը հայտնել է Ռուսաստանից վերադառնալու ճանապարհին, որտեղ նա բանակցություններ է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Եթե այնպիսի քաղաքում, ինչպիսին Ստամբուլն է, որտեղ, ըստ էության՝ 11 մլն ընտրող է ապրում, ձայների տարբերությունը կազմում է ընդամենը 30 հազար, իսկ հետո բողոքարկման արդյունքում այդ թիվը կտրուկ ընկնում է մինչև 13 հազար, ապա մենք պետք է շարունակենք պայքարը: Անհրաժեշտ է փարատել բոլոր կասկածները: Այս իրավիճակը կարող է հանգեցնել նույնիսկ ընտրությունների չեղարկման»,- ընդգծել է Էրդողանը:

ԿԸՀ-ն դեռևս քննարկում է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքների բողոքարկումը: Եթե Էրդողանը հայտարարում է քվեարկության ընթացքում բազմաթիվ խախտումների մասին, ապա ընդդիմությունը հայտարարում է, որ նույնիսկ ձայների վերահաշվարկի արդյունքները կլինեն իր թեկնածուի՝ Էքրեմ Իմամօղլուի օգտին: Նախնական ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ նա «Արդարության և զարգացման կուսակցության» կողմից առաջադրված նախկին վարչապետ և խորհրդարանի խոսնակ Բինալի Յիլդիրիմից առաջ է անցել 14 հազար ձայնով:

Փոխանցում է tass.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Միհրան Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալու հարցաքննության’
Հաջորդ հոդվածը‘Բեռնի Սանդերսը միլիոնատեր է դարձել իր բեսթսելլերի շնորհիվ’