‘Էրդողան. Ստամբուլում ահաբեկչություն իրականացնողը Սիրիայի քաղաքացի է’

1290

Ստամբուլում ահաբեկչական գործողություն  իրականացնողը Սիրիայի քաղաքացի է,  TRT Haber հեռուստատեսության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա նաև հավելել է, որ բոլոր երկրները պետք է միավորվեն ահաբեկչության դեմ պայքարում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2015 թ. Թուրքիայի 450 քաղաքացիներ հարել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Երկրի հետախուզության (MIT) տվյալներով՝ ԻՊ-ին միացած գրոհայիններից 100-ը Սիրիայում ձեռք են բերել պայթուցիկ սարքեր պատրաստելու հմտություններ: Նաև հաղորդվել էր, որ երկրի այն քաղաքացիները, ովքեր պատրաստություն են անցել ԻՊ-ում, մտադիր են վերադառնալ Թուրքիա՝ այնտեղ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու նպատակով:

Թուրքական հետախուզության տվյալներով՝ Ստամբուլի ահաբեկչության ետևում ԻՊ-ն է կանգնած: Ավելի վաղ MIT-ը նախազգուշացրել էր, որ իր տվյալներով՝ 20 մահապարտ-ահաբկիչներ պատրաստվում են ահաբեկչական գործողություններ իրականացնել Թուրքիայի տարբեր քաղաքներում:

Թուրքիայի իշխանությունները արգելք են սահմանել ԶԼՄ-ներում Ստամբուլի պայթյունի վերաբերյալ տեղեկատվության նկատմամբ: Արգելքը վերաբերում է պայթյունի վերաբերյալ բոլոր տեսակի նորություններին, հարցազրույցներին, քննադատական և վերլուծական հրապարակումներին մամուլում, հեռուստատեսությամբ, ռադիոյով, սոցիալական ցանցերում:

Նախորդ հոդվածը‘Գրիպից 7-րդ մարդն է մահացել’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալություններ «Ուլիս» ֆուտբոլային ակումբում’