‘Էրդողան. ՔԲԿ-ն պետք է զենքը վայր դնի և լքի Թուրքիայի տարածքը’

740

Ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի նպատակն է հասնել նրան, որպեսզի Քրդստանի բանվորական կուսակցությունը վերջնականապես վայր դնի զենքը և լքի Թուրքիայի տարածքը, Նիգեր կատարած այցի ընթացքում երեկ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Էրդողանը հավաստիացրել է, որ Թուրքիան ամեն ինչ կանի՝ երկրում ահաբեկչության խնդիրը լուծելու համար՝ չնայած ՔԲԿ-ի գրոհայինների դիմակայությանը: Նա նաև ընդգծել է, որ Թուրքիայի համար շատ կարևոր է ահաբեկչության խնդիրը լուծել՝ երկու կողմից էլ հնարավորինս նվազագույն զոհեր տալով, Trend-ի փոխանցմամբ՝ հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը սահմանեց 2013 թվականի պետական նպաստների չափերը’
Հաջորդ հոդվածը‘Մայրը ինքնասպան է եղել որդու գերեզմանի մոտ’