‘«Էրդովի, Էրդովո, Էրդողան». Անկարան վրդովված է (վիդեո)’

1843

Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել  է Թուրքիայի ԱԳՆ՝ գերմանական ARD հեռուստատեսությամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծաղրող երգիծական հաղորդման առնչությամբ: Այդ մասին հաղորդել է Spiegel-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Դեսպանը ԱԳՆ է կանչվել դեռ մարտի 22-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել  միայն վեց օր անց:  Գերմանիայի դեսպանի և թուրք դիվանագետների խոսակցության մանրամասներ չեն հաղորդվում, միայն նշվում է, որ զրույցը երկար է տևել:

Թուրքական իշխանությունների դժգոհությունն է հարուցել մարտի 17-ին հեռարձակված extra 3 հաղորդումը, որի ընթացքում ցուցադրվել է «Էրդովի, Էրդովո, Էրդողան» վերնագիրը կրող երկու րոպեանոց տեսահոլովակ:

Տեսահոլովակի հեղինակները, մասնավորապես, ծաղրի են ենթարկում Թուրքիայի նախագահի «շքեղ ապրելու» ցանկությունը, նաև քննադատում են Թուրքիայի իշխանություններին՝ լրագրողների վրա հարձակումներ գործելու համար: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Անաստասիադիս. Օդանավի առևանգման դրդապատճառը կին է’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է’