‘«Էրեբունի–Երևան–2794» տոնակատարության օրը մայրաքաղաքում տրանսպորտային երթևեկությունը մասամբ կսահմանափակվի ‘

3222

Երևանի քաղաքապետաարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայության գծով պետի տեղակալ Աշոտ Կիրակոսյանը ներկայացրել են  այն փողոցների ցանկը, որոնք «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության միջոցառում­ները պատշաճ կազմակերպելու, ինչպես նաև բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով տոնակատարության օրը մասամբ կամ ամբողջությամբ փակ կլինեն տրանսպորտային երթևեկության համար։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը՝ ըստ այդմ 2012թ. հոկտեմբերի 14-ին առավոտյան ժամը 8։30-ից ավտոտրանսպորտի համար փակ կլինեն հետևյալ փողոցները.

Մաշտոցի և Բաղրամյան պողոտաները, «Հաղթանակ կամուրջ»-ը` Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից, Գր.Լուսավորիչ, Զաքյան, Վազգեն Սարգսյան, Իտալական, Բեյրութի, Արգիշտիի, Պարոնյան, Պռոշյան, Լեոյի, Սարյան, Ամիրյան, Մելիք Ադամյան, Պուշկինի, Թումայնան, Օրբելի փողոցները:

Խորենացի փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոս փողոց ընկած հատվածը:

Տիգրան Մեծի պողոտան`Հանրապետության հրապարակից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածը:

Սայաթ Նովա փողոցը`Մաշտոցի պողոտայից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածը:

Մոսկովյան փողոցը`Սարյան փողոցից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:

Իսահակյան փողոցը`Բաղրամյան պողոտայից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:

Նալբանդյան փողոցը`Հանրապետության հրապարակից մինչև Մոսկովյան փողոց ընկած հատվածը:

Կորյունի փողոցը`Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:

Ժամը 14:30-ից կբացվեն «Հաղթանակ կամուրջ»-ը, Արգիշտի, Գր. Լուսավորիչ, Պարոնյան, Պռոշյան, Օրբելի փողոցները, Բաղրամյան պողոտան`Բարեկամության հրապարակից մինչև Պռոշյան փողոցների միջև ընկած հատվածը:

 

Ժամը 22:30-ից երթևեկության համար փակ կմնան միայն Մաշտոցի պողոտայից, Գր.Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան և Սայաթ-Նովա փողոցներից դեպի Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները։

Նախորդ հոդվածը‘Աշոտ Մանուչարյան. Եթե մենք այսպես խոսենք Ռուսաստանի դեսպանի հետ, նա կիմանա՝ ինչից հետո ինչ խոսի’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի զինված ուժերը բերվել են բարձր մարտունակության վիճակի’