‘«Էրեբունի-Երևան 2795». Տոնակատարության օրերին փակ փողոցների ցանկը’

1081

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին ու 12-ին կայանալիք «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ մայրաքաղաքի որոշ փողոցներում այդ օրերին երթևեկությունը կդադարեցվի:

Հոկտեմբերի 11-ին, Ժամը 10:00-ից մինչև 23:00

Էրեբունի թանգարանի հարակից հրապարակն ու դեպի թանգարանի հրապարակ տանող ուղղություններով՝ Դաշտենցի, Այվազովսկու, Մահարու, Ողջաբերդի փողոցների և Էրեբունի-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկի կողմերից:

Հոկտեմբերի 12-ին, Ժամը 08:30-ից մինչև 23:00

Երևանի փոքր կենտրոնում՝ դեպի Հանրապետության հրապարակի ուղղությամբ՝ Ֆրանսիայի հրապարակ, Սայաթ-Նովա-Տերյան, Սայաթ-Նովա-Աբովյան, Սայաթ-Նովա-Նալբանդյան, Վարդանանց-Տպագրիչների, Թումանյան-Հանրապետության, Արամի-Հանրապետության, Բուզանդ-Հանրապետության, «Այրարատ»(«Ռոսիա») կինոթատրոն-Ագաթանգեղոս-Խորենացի,Գր. Լուսավորիչ-Իտալիայի, Գր. Լուսավորիչ-Բեյրութի, Գր. Լուսավորիչ-Զաքյան, «Հաղթանակ» կամուրջ, Սարյան-Լեո, Սարյան-Ամիրյան, Սարյան-Արամի, Սարյան-Բուզանդ, Փարպեցի-Պուշկին, Փարպեցի-Թումանյան խաչմերուկներից:

Հոկտեմբերի 12-ին, Ժամը 08:30-ից մինչև 16:00

Արգիշտի փողոցի Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացի հատվածը՝ Գր. Լուսավորչի փողոցի կողմից:

Հոկտեմբերի 12-ին, Ժամը 12:00-ից մինչև 16:00

Կրկեսի խաչմերուկից դեպի Գր. Լուսավորիչ, Պարոնյան-Լեո խաչմերուկից դեպի Գր. Լուսավորիչ ուղղությունները:

Նախորդ հոդվածը‘«Սևան-Հրազդան Կասկադ»-ը այս տարվա 9 ամիսներին կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությունը 24.7 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ Մադրիդի» ընդհանուր պարտքը կազմում է 541 միլիոն €’