‘«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ին’

1097

Հոկտեմբերի 11-12-ին մայրաքաղաքում տեղի կունենա «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունը, որն այս տարի ունենալու է «Երևան՝ իմ տուն» խորագիրը:

Ըստ tert.am-ի՝ այս մասին ասուլիսի ընթացքում հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը՝ նշելով, որ այս տարվա մշակութային ծրագրերի և կոնֆերանսի համար համայնքային բյուջեից կհատկացվի 130 միլիոն դրամ, որից 18 միլիոնը գովազդային ծախսերի համար:

«Բնականաբար, այսքանով չենք սահմանափակվելու, կան հովանավոր գործընկերներ, ովքեր ևս իրենց աջակցությունն են ցուցաբերելու»,- ասել է քաղաքապետի տեղակալը:

Նախորդ հոդվածը‘Չարենցավանի գերեզմանատանը դանակահարություն է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Ֆերնանդես. «Ֆուտբոլի հրաշագործներ Չավին ու Ինյեստան անփոխարինելի են»’