Էրիկսենը՝ ՄՅՈՒ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

387

Քրիստիան Էրիկսենը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

30-ամյա դանիացին հավաքել է ձայների 62%-ը։ Նա առաջ է անցել Ջեյդոն Սանչոյից (28%) և Ռաֆայել Վարանից (10%) քվերակության արդյունքներով:

Սեպտեմբերին Քրիստիանը անցկացրել է 4 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ Էրիկսենը ՄՅՈՒ է տեղափոխվել այս ամառ՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Մինչ այդ նա հանդես էր գալիս «Բրենտֆորդում»։

Նախորդ հոդվածը«Ինտերի» ֆանատները պահանջում են ակումբի նախագահի հրաժարականը
Հաջորդ հոդվածըJulius Baer Generation Cup. Մագնուս Կարլսենը եզրափակիչում է