‘Էրիկ Աբիդալը կարող է մասնակցել «Սեւիլյայի» հետ հանդիպմանը’

1085

«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալը, որը լյարդի փոխպատվաստման վիրահատության պատճառով բացակայում է ֆուտբոլից նախորդ  տարվա փետրվարից, պատրաստ է փետրվարի 24-ին խաղալ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում՝ «Սեւիլյայի» հետ:

Ֆրանսիացին արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ՝ բժիշկների աչալուրջ հսկողության ներքո: Ներկա պահին կատալոնացիների բժշկական խումբը Աբիդալի մասնակցությունը «Սեւիլյայի» հետ խաղին միանգամայն հնարավոր է համարում:

Նախորդ հոդվածը‘ Ակցիա ԿԸՀ-ի դիմաց. ԿԸՀ աշխատակիցները ժողովրդավարա-սպան են (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյանը չի բացառել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կընդունի վարչապետ դառնալու առաջարկը’