‘Էրիկ Աբիդալ. Երբ առողջական խնդիրներ ունեի, Բարսան ինձ չէր վարձատրում’

843

«Մոնակոյի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Էրիկ Աբիդալը շարունակում է մանրամասն պատմել Բարսան լքելու պատճառների մասին: «Ինձ համար դժվար էր հասկանալ ակումբի այն դիրքորոշումը, որ իմ հեռանալու պատճառը ֆինանսական չէր, չէ՞ որ երբ ես բուժվում էի, ակումբն ինձ աշխատավարձ չէր վճարում: Ես կարծում եմ, որ եթե Գվարդիոլան մնար ակումբում, այժմ ես դեռ Բարսայում կլինեի: Ամեն դեպքում Բարսայում իմ փուլն ավարտված է, որքան էլ որ ցավոտ լինի դա ընդունելը»,- եզրափակել է Աբիդալը և վստահեցրել, որ «Մոնակոյում» զգում է անհրաժեշտ վստահություն թե՛ ակումբի, թե՛ Կլաուդիա Ռանյերիի կողմից:  

Նախորդ հոդվածը‘Այսօր Մոսկվայում քարոզարշավի վերջին օրն է’
Հաջորդ հոդվածը‘Իր կեցվածքով Օբաման վիրավորանք է հասցրել Ամերիկային և Իսրայելին’