‘Էրիկ Բազինյանը պաշտպանել է WBO և WBA վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնական գոտին’

1078

Կանադան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը մայիսի 2-ին անցկացրել է իր հերթական մենամարտն ու փայլուն հաղթանակ տարել:

23-ամյա բռնցքամարտիկը Լաս Վեգասում մենամարտել է մեքսիկացի Ալան Կամպայի հետ ու մրցավարների միաձայն որոշմամբ 23:0 հաշվով հաղթանակ տարել:Այսպիսով, Բազինյանը պաշտպանել է WBA և WBO վարկածներով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնական գոտին, որը նվաճել էր անցած տարվա նոյեմբերին:\

Բազինյանը կարիերայի ընթացքում 23 մենամարտ է անցկացրել և բոլորում հաղթանակ տարել: 17-ում կանադահայ բռնցքամարտիկն առավելության է հասել նոկաուտով:

Նախորդ հոդվածը‘ Ինյեստա. Լավագույն թիմակիցն ու պրոֆեսիոնալիզմի օրինակը’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Ուշացած Հանրապետականը’