Էրիկ Զեմմուրը Ֆրանսիային խոստանում է վերադարձնել «նախկին հզորությունը»

580

Փարիզի մերձակայքում կայացած հանրահավաքում Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմմուրին դիմավորել են՝ ինչպես կդիմավորեին սիրված ռոք աստղի։

«Ռեկոնկիստա» («Վերանվաճում») խոսուն անվանմամբ նոր շարժման առաջնորդն  իր կողմնակիցներին խոստացել է նրանց համար նվաճել նոր Ֆրանսիա։

«Խաղադրույքի է դրված շատ բան,- հայտարարել է Զեմմուրը։- Եթե ես հաղթեմ այս ընտրություններում, դա կդառնա աշխարհի ամենագեղեցիկ երկրի վերանվաճման սկիզբը»։

Զեմմուրը նորելուկ է քաղաքականության մեջ։ Թոք-շոուի հանրահայտ հաղորդավարը հայտնի է իր հակամիգրացիոն դիրքորոշմամբ, նա խոստանում է Ֆրանսիան դուրս բերել ՆԱՏՕ-ից և ֆրանսիական բիզնեսը պաշտպանել չինացի և ամերիկացի մրցակիցներից։ Զեմմուրն իրեն ներկայացնում է որպես ժամանակակից Ֆրանսիայում միակ քաղաքական գործիչը, որն ընդունակ է երկիրը փրկել այն ամենից, ինչն անվանում են «անկում և հետադիմում»։

«Վերջին ամիսներին դուք, հավանաբար, իմ մասին հետաքրքիր բաներ եք լսել,- դիմել է նա հավաքվածներին։- Ոմանք ասում են, որ ես դաժան եմ։ Այո, չեմ բացառում, չէ՞ որ ես կրքոտ մարդ եմ, իմ նվիրումը գաղափարին բացարձակ է, իսկ Ֆրանսիան աղետի եզրին է հայտնվել»։

Զեմմուրի կողմնակիցներին նրա սկանդալային բնույթը, ըստ երևույթին, չի շփոթեցնում, և նույնիսկ ընդհակառակը՝ ոգևորում է։ «Նա երբեմն չափն անցնում է, բայց հիմա մեզ հենց դա է հարկավոր՝ երկրում կարգուկանոն հաստատելու համար»,- ասում է համակիրներից մեկը։

Շատերը Զեմմուրին համարում են սեքսիստ, կնատյաց, սակայն նրա լսարանում  գեղեցիկ սեռի ներկայացուցիչների պակաս չի նկատվում։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԹրամփի ընկերությունը մեկ միլիարդ դոլար ներդրում է ստացել նոր սոցցանցի համար
Հաջորդ հոդվածըԳրատախտակին նկարված Մասիս․ Ալիք Մեդիա