Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի երիտասարդական չեմպիոն (տեսանյութ)

357

Իսպանիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, Եվրոպայի գործող Էրիկ Իսրայելյանը (60 կգ) տպավորիչ հաղթանակով դարձել է աշխարհի երիտասարդական չեմպիոն: 

Հայ բռնցքամարտիկը եզրափակիչի բոլոր 3 ռաունդներում առավելության է հասել վրաց Գոչա Գուրդալավայի նկատմամբ ու մրցավարների միաձայն որոշմամբ տարել հաղթանակ:

Կիսաեզրափակիչում Էրիկը 5-0 հաշվով հաղթել էր անգլիացի Նելսոն Բիռչառին:

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 11 բռնցքամարտիկով և ներկայացուցիչ չուներ միայն 48 կգ և գերծանր քաշային կարգերում:

Նախորդ հոդվածըGoal.com-ը թարմացրել է աշխարհի առաջնության ֆավորիտների ցուցակը
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Նեյմարը բաց կթողնի հաջորդ 2 խաղը