Էրիկ Սևիկյանը միացել է «Վալենսիային»

596

Ռուսաստանցի կիսապաշտպան Էրիկ Սևիկյանը կարիերան կշարունակի իսպանական «Վալենսիայում», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

18-ամյա խաղացողը հանդես կգա «Վալենսիայի» Մ-19 թիմում: Մինչև այս նա խաղում էր իսպանական «Վիլյամարչանտե» ակումբում:

Էրիկն իսպանական «Լևանտեի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի կրտսեր եղբայրն է: Վերջերս Էդգար Սևիկյանը հրավիրվել էր ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական հավաքական, որը պատրաստվում է Իսպանիայի (սեպտեմբերի 3) ու Մալթայի (սեպտեմբերի 7) Մ-21 թիմերի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղերին:

Նախորդ հոդվածըՄարտակերտի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ադրբեջանցի զինծառայող․ նա ձերբակալվել է
Հաջորդ հոդվածըՍերենա Ուիլյամսը չի մասնակցի US Open-ին