‘Էրիքսեն. «Տոտենհեմը» կարող է մտնել պատմության մեջ, բայց նույնը վերաբերում է նաև «Լեսթերին»’

1254

«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը հույս ունի, որ միջազգային խաղերով պայմանավորված ընդմիջումը բացասական չի անդրադառնա «Խթանների» ելույթների վրա: Նրանք ԱՊԼ մրցաշարային աղյուսակում 2-րդն են՝ «Լեսթերին» զիջելով 5 միավորով:

«Հույս ունեմ, որ հավաքականների խաղերով պայմանավորված ընդմիջումը վստահություն կներշնչի ֆուտբոլիստներին, ու մենք նորից առանց խնդիրների կմտնենք չեմպիոնության մրցավազքի մեջ: Մենք պատմության մեջ մտնելու շանս ունենք, բայց նույնը կարող են ասել նաև «Լեսթերի» խաղացողները: Պետք է հաղթել ու փորձել մոտենալ «Աղվեսներին», իսկ մրցաշրջանի վերջում կտեսնենք, թե ինչպես ամեն ինչ կավարտվի»:

Նախորդ հոդվածը‘Արաս Օզբիլիսի ուղեբեռը վերադարձրել են ‘
Հաջորդ հոդվածը‘Եվա Կառնեյրոն հեռացել է ֆուտբոլից ու կաշխատի Ջիբրալթարի հիվանդանոցներից մեկում’