Էրլինգ Հոլանդը՝ «Մանչեսթեր Սիթիի» ամսվա լավագույն խաղացող

272

Նորվեգացի Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» լավագույն ֆուտբոլիստը սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է ակուբի մամուլի ծառայությունը։

Անցած ամիս 22-ամյա հարձակվողը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ մասնակցել է 4 հանդիպման, խփել 5 գոլ։

Երկրպագուների քվեարկությունում Հոլանդն առաջ է անցել բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեից եւ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենից։

Նախորդ հոդվածըՉԼ․ «Ինտերը» հաղթեց «Բարսելոնային», օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԵրկրաշարժ Իրանի Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք