Էրլինգ Հոլանդը՝ Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող

402

Անգլիայի ընթացիկ առաջնության արդյունքում՝ Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, Անգլիայի ֆուտբոլայի լրագրողների ասոցիացիայի վարկածով։

Պրեմիեր լիգայում առաջին մրցաշրջանն անցկացնող Էրլինգ Հոլանդը ստացել է ձայների 82 տոկոսը։

Երկրորդ տեղում է Լոնդոնի «Արսենալի» անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սական, երրորդը «Արսենալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորն է։

Հաջորդ երկու տեղերում են «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն եւ «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։

Անգլիայի առաջնության 32 խաղում Էրլինգ Հոլանդը խփել է 35 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Նա գերազանցեց Էնդի Քոուլի եւ Ալան Շիրերի ռեկորդը (34 գոլ) Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։

Նախորդ հոդվածըԺամը 23:45-00:05-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել
Հաջորդ հոդվածըՏեբաս․ Բուսկետսի հեռանալը առաջին քայլն է Մեսսիին վերադարձնելու ճանապարհին