Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր

395

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» վերջնական համաձայնության է հասել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ։ Բանակցությունները տեւել են մեկ ամիս։ Կողմերը կկնքեն 5 տարվա պայմանագիր։ 21-ամյա ֆուտբոլիստը կստանա տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։

«Մանչեսթեր Սիթին» տրանսֆերի համար գերմանական ակումբին կվճարի 75 միլիոն եվրո՝ ֆուտբոլիստի պայմանագրով ամրագրված հրաժարագինը։

Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը «Բորուսիայի» հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 28 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԱզգայնականությունը դարձավ պետական քաղաքականության հիմք, և մենք կորցրեցինք ձեռք բերածը
Հաջորդ հոդվածը«Շալկեն» 1 տարի անց վերադարձավ Բունդեսլիգա