‘Է. Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվի ապակառուցողական վարքագծի վրա’

1078

Մարտի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, ՅանԿելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

ԱԳՆ լրատվական ծառայությունը հայտնում է, որ հանդիպմանը քնարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր:

«Անդրադարձ կատարվեց վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների վերաբերյալ, եռանախագահների կողմից, նախորդ հանդիպման ընթացքում արված առաջարկին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համանախագահների` առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի շուրջ: Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց, որ Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` համանախագահների հետ նախորդ երկու հանդիպումների ժամանակ համաձայնեցված համատեղ մամլո հաղորդագրությունները ադրբեջանական կողմը ոչ միայն այդպես էլ չհրապարակեց, այլև, արդեն բնորոշ դարձած ոճով, ներկայացրեց քննարկված հարցերի հետ առչնություն չունեցող հաղորդագրություններ: Արդեն ավանդույթ է դարձել, երբ ադրբեջանական կողմը մերժում է եռանախագահների կողմից ներկայացված առաջարկները և հետո մտահոգություն հայտնում բանակցային գործընթացի վերաբերյալ», — ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

ԱԳ նախարար Նալբանդյանը վերահաստատել է նաեւ, որ Հայաստանը շարունակելու է, համանախագահների հետ միասին, ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Նախորդ հոդվածը‘Սահմանադրական դատարանի հաղորդագրությունը՝ Ր. Հովհաննիսյանի դիմումի մասին’
Հաջորդ հոդվածը‘Սկսվեց «Մատաղիսի» գործով վերաքննիչ բողոքների քննությունը’