‘Է.Վարդանյան. Անթույլատրելի է իրենց իրավունքների պաշտպանության համար բողոքողների նկատմամբ նման վերաբերմունքի դրսևորումը ‘

922

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը այսօր Սարյան փողոցում ցուցարարների հանդեպ կիրառված բռնությունների կապակցությամբ գրում է.

«Առաջին անգամը չէ, որ իմ խորին մտահոգությունը պետք է հայտնեմ բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիների նկատմամբ կիրառվող մեթոդների, քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարեն, վերջիններիս բռնության ենթարկելու և իրավունքները խախտելու ու ոտնահարելու վերաբերյալ:
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ ակցիա կազմակերպած քաղաքացիներին բերման ենթարկելը անընդունելի է և խիստ դատապարտելի:
Անթույլատրելի է իրենց իրավունքների պաշտպանության համար բողոքողների նկատմամբ նման վերաբերմունքի դրսևորումը, ինչը խորացնում է առանց այդ էլ առկա խորը լարվածության մթնոլորտը:
Մեկ անգամ ևս պետք է հիշեցնեմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի օրենքի շրջանակներում ներկայացնել իր բողոքը և անհամաձայնությունը երկրի հասարակական և քաղաքական կյանքի վերաբերյալ:
Մեկ անգամ ևս զգոնության կոչ եմ անում և պահանջում եմ հարգել ՀՀ քաղաքացու ազատ կամահայտնության իրավունքը»:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ Սարսանգի ջրամբարի մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության մոտ բռնություն են կիրառել լրագրողի հանդեպ, իսկ օպերատորին՝ բերման ենթարկել ‘