‘Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահին պաշտոնանկ արեցին’

763

Թաիլանդում արտահերթ նիստ անցկացնող Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի բյուրոն պաշտոնանկ է արել կազմակերպության նախագահ Ռաֆայել Մարտինետիին, որը պաշտոնավարում էր 2002 թվականից, հաղորդում է rsport-ը:

«ՖԻԼԱ-ի բյուրոն որոշում ընդունեց անվստահություն հայտնել Ռաֆայել Մարտինետիին, եւ նա հեռացվեց պաշտոնից»,- ասել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին, հայտնում է Sport.News.am-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՄՕԿ-ի գործկոմը որոշում կայացրեց ըմբշամարտը հանել 2020թ. Օլիմպիական խաղերի ցուցակից: Այս հարցում վերջնական որոշում կակայացվի սեպտեմբերին տեղի ունենալիք ՄՕԿ-ի նիստում:

Նախորդ հոդվածը‘Նախընտրական հիմնադրամի մնացորդը կօգտագործվի բարեգործական նպատակներով’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլը հայկական հեռուստաեթերում’