‘Ընդդիմադիրները մտադիր են առևանգել Թաիլանդի վարչապետին’

790

Բանգկոկի հակակառավարական ցուցարաները երեքշաբթի սպառնացել են առևանգել Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավաթին և հասնել կառավարական հաստատությունների աշխատանքների խափանմանը:

Ընդդիմության առաջնորդ Սութհեփ Տհաուսհուբանը խոստացել է առևանգել վարչապետին և նախարարների կաբինետի անդամներին՝ «մեկը մյուսի ետևից», եթե նրանք առաջիկա օրերին հրաժարական չտան, հաղորդել է Интерфакс-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Վարչապետ Չինավաթը իրավապահներին և զինվորականներին հրահանգել է  գործել չափազանց զուսպ և զենք չկիրառել ցուցարարների դեմ: Սակայն երկրի իշխանություններն արդեն հայտարարել են, որ զանգվածային անկարգությունների դեպքում Բանգկոկում արտակարգ դրություն կհայտարարեն, փոխանցում է vesti.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Իշխանության սպասարկուների էժանագին հնարքները ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’