«Ընդդիմության գույներով» սյուները ներկած մարդը երկու տարվա կալանքի է դատապարտվել

468

Բրեստի մարզի Կուրշինովիչի գյուղի բնակիչ Ալեքսանդր Պլեսկացևիչին  դատապարտել են երկու տարվա ազատազրկման՝ սպիտակ-կարմիր գույներով սյուները ներկելու և Սվետլանա Տիխանովսկայային սեր խոստովանելու համար։

Գործի նյութերի համաձայն՝ այս տարվա օգոստոս-սեպտեմբերին 47-ամյա Ալեքսանդր Պլեսկացևիչը գյուղում սպիտակ և կարմի գույներով ներկել է «էլեկտրահաղորդիչների սյուները», ինչպես նաև «գործելով բացարձակ ցինիզմով՝ սպիտակ-կարմիր նկարներ է արել երեք փայտե խաչերի վրա, որոնք տեղադրված են գյուղի մուտքի մոտ»։

Մեղադրյալը մեղքը չի ընդունել։ «Ես այդ ճանապարհով չեմ անցել, ներկած խաչեր չեմ տեսել»,- ասել է նա։

Այս տարվա օգոստոսին  Պլեսկացևիչն արդեն բացատրություն էր տվել քննիչին․ նա խոստովանել էր, որ սյան վրա սպիտակ-կարմիր գծեր է քաշել և գրել է ՝»Սվետա, ես ձեզ սիրում եմ» (նկատի ունի Սվետլանա Տիխանովսկայային)։ Հետագայում նա հայտարարել է, թե չի հիշում, որ նման ցուցմունք է տվել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԳրեթե յոթ հազար միգրանտներ դեռ հույս ունեն անցնել ԵՄ
Հաջորդ հոդվածըՓոխհրաձգություն սահմանի արևելյան ուղղությամբ․ Հայկական կողմն ունի զոհ եւ վիրավորներ