‘Ընդդիմությունը ԵՄ-ից պահանջում է գնահատական տալ քաղաքական հալածանքներին Ուկրաինայում’

810

Երկուշաբթի ընդդիմադիր ուժերի մի քանի հազար կողմնակիցներ երթ են արել Կիևի կենտրոնական փողոցներով, որն ավարտվել է  հանրահավաքով Անկախության հրապարակում: Ակցիան նվիրված է եղել Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովին: Հանրահավաքի մասնակիցները բանաձև են ընդունել, որում արտահայտվել են հօգուտ Ուկրաինայի եվրոպական հեռանկարի և Եվրամիության ղեկավարությանը կոչ են արել գնահատական տալ երկրում շարունակվող քաղաքական հալածանքներին: Հանարահավաքում ելույթ ունեցող ընդդիմադիր առաջնորդները հնչեցրել են «Ուկրաինան՝ Եվրոպայի հետ: Ուկրաինան՝ առանց Յանուկովիչի» կարգախոսը և կոչ են արել պայքարել գործող իշխանության դեմ՝ «ուկրաինական պետականությունը ոչնչացնելու համար»:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր, 2011 թ. հոկտեմբերից ի վեր՝ առաջին անգամ (երբ դատարանը Կիևում յոթ տարվա ազատազրկման դատապարտեց նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին) այցելելու է Բրյուսել՝ մասնակցելու Ուկրաինա-ԵՄ  գագաթնաժողովին: Կիևը հերքում է նախկին վարչապետ Տիմոշենկոյի և նրա նախկին նախարարների քրեական հետապնդման  քաղաքական ենթատեքստը, հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է փետրվարի 28-ից մինչեւ մարտի 25-ը Ազատության հրապարակում հանրահավաքներ անել’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացին պնդում է, որ Արա Աբրահամյանի ընկերությունը հակաօրինական կերպով տիրացել է իր գույքին’