Ընդունել է ավելի քան 50 հազար քաղաքացու

375

Փետրվարի 24-ից Բելառուս է ժամանել Ուկրաինայի ավելի քան 50 հազար քաղաքացի, մեծ մասը հանրապետության տարածք է անցել Եվրամիության երկրներից։

Նման տվյալներ է ուրբաթ օրը հրապարակել Բելառուսի պետական սահմանային կոմիտեն իր Telegram-ում։

Սահմանապահների տվյալներով՝ Լեհաստանից Բելառուս է անցել 28 հազար 149 ուկրաինացի, Լիտվայից՝ 5 225, Լատվիայից՝ 928։ Բելառուսաուկրաինական սահմանը հատել է 15 հազար 872 ուկրաինացի։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲրազիլիայի նախկին նախագահ․ մահափորձ կատարողը ֆաշիստ է
Հաջորդ հոդվածըԶանգվածային անկարգություններ են սպասվում 101 երկրում