Ընթանում են բանակցություններ իրադրության հանգուցալուծման նպատակով

819

Ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։

Ընթանում են բանակցություններ իրադրության հանգուցալուծման նպատակով։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Հավելենք, որ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ պաշտպանության նախարարություն

Նախորդ հոդվածըԻնտենսիվ փոխհրաձգություն հայ–ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց գերմանացիներին (տեսանյութ)