‘Ընթանում է Կոնգոյում զոհված հայ օդաչուների մարմինների ճանաչման գործընթացը’

856

Կոնգոյում աղետի ենթարկված բեռնատար ինքնաթիռի 5 հայ օդաչուների մարմինների ճանաչման գործընթացն է ընթանում, և հարազատների հետ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Այս մասին iLur.am-ին հայտնեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:

«Մանրամասներին տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ այդ գործընթացն ընթացքի մեջ է, այս պահին տեղյակ չեմ՝ ճանաչե՞լ են արդեն, թե՞ ոչ: Տեղափոխելու հետ կապված հարցերը քննարկվում են: Հարազատների հետ փորձեք կապ հաստատել, իրենց որոշման հարցն է, մենք չենք կարող ինչ-որ բան ասել այդ առնչությամբ: Հարազատները կորոշեն՝ տեղափոխեն, թե ոչ»,- ասաց Չերչինյանը:

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնալ Տիգրան Բալայանն ավելի վաղ iLur.am-ին հայտնել էր, որ օդաչուների մարմինները տեղափոխվելու են Հայաստան:

Հիշեցնենք, որ տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել են անձնակազմի բոլոր 7 անդամները, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ են՝ Վարազդատ Բալասանյան, Արա  Թովմասյան, Թադևոս Հովհաննեսյան, Անդրանիկ Գևորգյան և 
Էդգար Ավետյան:

Նախորդ հոդվածը‘Ո՞ր չինովնիկի համար է քաղաքապետարանը ծածուկ պահել աճուրդի ենթակա հողերի ցանկը ‘
Հաջորդ հոդվածը‘London Chess Classic. Արոնյան-Կրամնիկ. Ուղիղ’