‘Ընկերական հանդիպումներ. Իտալացիները հաղթեցին հոլանդացիներին, իսկ իսպանացիները նվազագույն հաշվով պարտվեցին ֆրանսիացիներին(տեսանյութ)’

955

Բարիի «Սան Նիկոլա» մարզադաշտում տեղի ունեցավ ընկերական հանդիպում Իտալիայի և Նիդեռլանդների հավաքականների մասնակցությամբ: Հանդիպումն ավարտվեց  «Սկաուդրա Աձուրայի» հաղթանակով: Տանտերերը, որոնք իրենց առաջին հանդիպումն էին անցկացնում Անտոնիո Կոնտեի ղեկավարությամբ, արդեն հանդիպման 3-րդ րոպեին կարողացան բացել խաղի հաշիվը:  Աչքի ընկավ Չիրո Իմոբիլեն: 9-րդ րոպեին ռուս մրցավար Սերեգեյ Կարասևը խաղից հեռացրեց Հոլանդիայի հավաքականի խաղացող Բրունո Մարտինես Ինդիին, իսկ Դանիել դե Ռոսին իրականացրեց 11 մետրանոց հարվածը:

Այսպիսով Գուս Հիդինգը որպես Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ մեկնարկեց պարտությամբ, իսկ Անտոնիո Կոնտեն տարավ իր առաջին հաղթանակը: 

Իտալիա – Հոլանդիա՝ 2։0

Գոլերը՝ Իմոբիլե 3, Դե Ռոսի 10(11 մետ.):

Հեռացում՝ Մարտինս Ինդի (9): 

Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետեւյալ մեկնարկային կազմերով.

Իտալիա. Սիրիգու, Ռանոկիա, Բոնուչի, Աստորի, Դարմյան, Մարկիզիո, Դե Ռոսի, Ջիաչերինի, Դե Շիլյո, Իմոբիլե, Զազա։

Հոլանդիա. Սիլեսեն, Յանմատ, Դե Վրի, Մարտինս Ինդի, Բլինդ, Վիյնալդում, Դե Յոնգ, Սնեյդեր, Կայտ, Վան Պերսի, Լենս։

 

Սեն Դենիում միմյանց դեմ դուրս եկան Ֆրանսիայի և Իսպանիայի ազգային ընտրանիները: Հանդիպումը, որն անցկացվում էր «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, ավարտվեց Դիդյե Դեշամի սաների հաղթանակով (1:0):
73-րդ րոպեին կիսապաշտպան Մատյո Վալբուենան անկյունից մեն մենակ դուրս եկավ Դավիդ Դե Խեայի դեմ, և գնդակը հարվածի դուրս բերեց «Չելսիի» հարձակվող Լոիկ Ռոմիին, ով էլ գնդակն ուղարկեց դարպասը:

Նշենք, որ ԱԱ-2014-ից հետո Իսպանիայի հավաքականից հեռացան երեք առաջատարները՝ Դավիդ Վիլյան, Չավին և Խաբի Ալոնսոն։ Փարիզում կայացած խաղում մեկնարկային կազմում չկային Իկեր Կասիլյասը, Ժորդի Ալբան և Դավիդ Սիլվան, իսկ Անդրես Ինյեստան ընդհանրապես բացակայում էր։

Իսպանիայի հավաքականի կազմում առաջին անգամ մեկնարկային կազմում խաղադաշտ էին դուրս եկել Դավիդ դե Խեան և Միգել Սան Խոսեն։ Սերնդափոխություն անցնող Իսպանիայի հավաքականը դժգույն խաղ ցուցադրեց և պարտվեց։

Թիմերի մեկնարկային կազմերը.

Իսպանիա. Դե Խեա, Կարվախալ, Ռամոս, Սան Խոսե, Ասպիլիկուետա, Բուսկետս, Կասորլա, Կոկե, Սեսկ Ֆաբրեգաս, Ռաուլ Գարիսա, Դիեգո Կոստա։

Ֆրանսիա. Լյորիս, Դեբյուշի, Վարան, Սակո, Էվրա, Պոգբա, Մատյուիդի, Սիսոկո, Վալբուենա, Գրիզման, Բենզեմա։

Նախորդ հոդվածը‘Ականի պայթյունից սպա է վիրավորվել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հանդիպել է Իլհամ Ալիևին՝ Քերիի միջնորդությամբ’