‘Ընկեր Մուկուչյան, սիրուն չի 2’

1158

Արձակագիր Արմեն Օհանյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել, որտեղ պատմել էր, թե ինչպես է տեղամասային հանձնաժողովի անդամի լիցենզիայի համար քննություն հանձնել, սակայն այդպես էլ լիցենզիա չէր ստացել: ԿԸՀ-ից պարզաբանել էին, թե իբր չի ներկայացել քննության: Այդ գրառմանը արձագանքել էր ԿԸՀ-ն՝ պնդելով, որ Արմեն Օհանյանը քննության չի ներկայացել: Քիչ առաջ Արմեն Օհանյանը պատասխանել է ԿԸՀ-ի հայտարարությանը.

«Ընկեր Մուկուչյան, սիրուն չի, արդեն Մարիանյան իջվածքից էլ խորն է քաղաքացիական հասարակության անվստահությունը ձեր կանտորի նկատմամբ, իզուր մի չարչարվեք: Եթե մի կաթիլ կասկած ունեի, որ մեկ էլ տեսար, իրոք, տեխնիակակն խնդիր է եղել, գրավոր է, կորել է, հիմա էդ կաթիլն էլ չորացավ ու համոզված եմ, որ հատուկ բարձր միավորներ ստացած գրավորներն եք տակով արել, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանկարծ ու հանկարծ չնախագահեն նման մարդիկ: Իսկ, որ ես քննության ներկայացել ու հանձնել եմ, գոնե ինքներդ ձեր համար կարող եք պարզել, էդ օրվա դասընթացավարին նկարս ցույց տալով, հաստատ ինձ մոռացած չի լինի, ես հիշվող եմ J »,- գրել է Օհանյանը:

Նախորդ հոդվածը‘Արոնյան – Վան Հաո. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘ԵԴ-ն ՀՀ կառավարությանը Ջհանգիրյան եղբայրների գործով բազմաթիվ հարցադրումներ է արել’