‘Ընտրացուցակները դարձան շարադրության ցուցակնե՞ր’

904

Ինչպես քիչ առաջ ահազանգեց iLur.am-ի թղթակիցը Գյումրիից, այսօր 35/41 տեղամասի մոտ մեր թղթակիցը նկատել է ընտրացուցակներով երկու կանանց, եւ քիչ հեռու գտնվող երեք տղամարդկանց: Վերջիններս հսկելիս են եղել կանանց գործողությունները: Երբ մեր թղթակիցը մոտեցել է այդ կանանց եւ հետաքրքրվել, թե այդ ի՞նչ ցուցակներ են, կանայք պատասխանել են, թե դրանք շարադրությունների ցուցակներ են:

Հիշեցնենք, որ այսօր թիվ 35-րդ ընտրատարածքում մեկնարկել են մեծամասնական ընտրակարգով ԱԺ լրացուցից ընտրությունները, որոնք բնականաբար արդեն խախտումներով են անցնում: Մեծամասնական ընտրակարգով պայքարում են Հայ ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանն ու ՀՀԿ-ի կողմից սատարվող Արման Սահակյանը: 

Նախորդ հոդվածը‘Գյումրիում անհետատանում են թանաքները ‘
Հաջորդ հոդվածը‘Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը թույլատրել է ընտրել առանց կնիք դնելու’