‘Ընտրողը պահանջել է անծանոթ մարդուն հանել իր տան գրանցումից’

970

Արարատ քաղաքի թիվ 18/03 տեղամասում քաղաքացիներից մեկը, ում անունը Գառնիկ Ալեքսյանն էր,  տեղամասի հանձնաժողովի նախագահից՝ Խաչիկ Հարությունյանից պահանջում էր՝ անծանոթ  մարդուն՝ Կամո Բազիկյանին հանել իր տան հասցեից՝ Խանջյան 28, բնակարան 18: Ըստ Aravot.am-ի, քաղաքացին իր հետ բերել էր պահանջի մասին դիմում, որը  հանձնեց հանձնաժողովի նախագահին: Վերջինս բացատրեց քաղաքացուն, որ ինքը իրավունք չունի ընթացք տալ դիմումին, դրանով պետք է զբաղվի ոստիկանությունը եւ վերադարձրեց քաղաքացուն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘«Սպարտակ» — «Զենիթ» 4-2՝ Յուրա Մովսիսյանը «հեթ-տրիկի» հեղինակ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Ցանկացած ընտրություն, որտեղ հաղթում է ժողովրդի քվեն, շատ կարևոր է երկրի ապագայի համար ‘