‘Ընտրությունները դիտարկելու համար գրանցվել են եւս 6 տեղական կազմակերպություններ’

1039

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում գրանցվել են տեղական ևս 6 կազմակերպություններ՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ (285 դիտորդ), «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» (61 դիտորդ), «Հարմոնիա» (470 դիտորդ), «Ընտրական համակարգեր կենտրոն» (60 դիտորդ), «Դիլնետ սերվիս» (71 դիտորդ), «Ընտրությունը քոնն է» (172 դիտորդ):

Հիշեցնենք, որ տեղական հասարակական կազմակերպություններից դիտորդական առաքելություն կիրականացնեն նաեւ «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակը» (63 դիտորդ), «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» կազմակերպությունը (2 դիտորդ) և «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՍՏԱՍ» կազմակերպությունը (77 դիտորդ):

Մինչ այդ միջազգային կառույցներից դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում արդեն գրանցվել էին ԵԽԽՎ-ն (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), Այ-Սի-Ի-Էս-ը (Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ):

Նշենք, որ դիտորդների հավատարմագրումն իրականացվում կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարվում են ընտրությունը նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ, այս դեպքում՝ մինչև փետրվարի 8-ը:

 

Նախորդ հոդվածը‘Ռիտա Սարգսյանի «Նվիրում տանգոյին» ստեղծագործության ծագումնաբանությունը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան-Թուրքմենստան հանդիպումը չի կայանա’