‘Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն ևս 9 կազմակերպություններ’

1328

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում գրանցվել է տեղական ևս 9 կազմակերպություն՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (67 դիտորդ), «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» (103 դիտորդ),  «Արմավիրի զարգացման կենտրոն» (275 դիտորդ), «Գորիսի Երիտասարդական միություն» (176 դիտորդ), «Իրազեկ» (31 դիտորդ), «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մարդու իրավուքների պաշտպանության հայկական կենտրոն» (73 դիտորդ),  «Իրավունքի Եվրոպա միավորում» (48 դիտորդ), «Շահեն» (129 դիտորդ), «Քաղաքացու իրավունքների պաշտպան» (7 դիտորդ):

Հիշեցնենք, որ ավելի վաղ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով գրանցվել էին հետևյալ կազմակերպությունները՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ (285 դիտորդ), «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» (61 դիտորդ), «Հարմոնիա» (470 դիտորդ), «Ընտրական համակարգեր կենտրոն» (60 դիտորդ), «Դիլնետ սերվիս» (71 դիտորդ), «Ընտրությունը քոնն է» (172 դիտորդ), «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակը» (63 դիտորդ), «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» կազմակերպությունը (2 դիտորդ) և «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՍՏԱՍ» կազմակերպությունը (77 դիտորդ), «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցություն Ունիսոն» (15 դիտորդ):

Միջազգային կառույցներից դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում գրանցվել են ԵԽԽՎ-ն (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), Այ-Սի-Ի-Էս-ը (Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ), ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ դիտորդական առաքելությունը և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ:

Նշենք, որ դիտորդների հավատարմագրումն իրականացվում կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարվում են ընտրությունը նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ, այս դեպքում՝ մինչև փետրվարի 8-ը:

 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Բալայան.ԱԳ նախարարների և եռանախագահների փարիզյան վերջին հանդիպմանը որևէ առաջարկ ադրբեջանական կողմը չի արել’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի միլիարդատերը գնել է դերասան Ուիլլ Սմիթի տունը’