‘Ընտրություններ Ղազախստանում․ Անկարգություններ փողոցներում, ձերբակալվել է 500-ից ավելի մարդ’

954

Կիրակի օրը Ղազախստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ։ Էքզիթփոլի տվյալներով՝ գործող նախագահ Կասիմ-Ժորմատ Տոկաևը հավաքել է ձայների մոտավորապես 70 %-ը։ Սակայն փողոց դուրս եկած մարդիկ պնդում են, որ նախագահական արտահերթ ընտրություններն անարդար են, և դրանց արդյունքը կանխորոշված է։

Ինչպես փոխանցում է BBC-ի թղթակիցը, ոչ ոք չէր էլ կասկածում, որ կիրակի օրը կայացած ընտրություններում հաղթելու է իշխող կուսակցության կողմից առաջադրված և նազարբաևյան վերնախավին ներկայացնող Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

ՆԳՆ-ի հաղորդման համաձայն՝ չարտոնված հանրահավաքների ընթացքում ձերբակալվել է առնվազն 500 մարդ։ Ցուցարարների կարծիքով՝ ընտրություններն անարդար են և ոչ դեմոկրատական, իսկ դրանց արդյունքները նախապես կանխորոշված էին։ vesti.kg կայքի հաղորդման համաձայն՝ ձերբակալվածների թվում կան նաև տեղացի և արտասահմանցի լրագրողներ։ Հաղորդվում է նաև, որ ղազախական ԶԼՄ-ները գանգատվում են, թե ընտրությունների օրը ինտերնետն արգելափակվել է, սոցցանցերն անհասանելի են եղել։

Գլխավոր դատախազի տեղակալ Բուլատ Դեմբաևը հայտարարել է, թե սոցիալական ցանցերի «առանձին օգտատերեր» ընտրությունների օրը անթույլատրելի քարոզչություն են անցկացնում, բայց նաև նշել է, որ ինքը տեղյակ է կապի միջոցների խափանումներին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել Նեյմարին’
Հաջորդ հոդվածը‘Sport. Գրիզմանը համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ’