‘Ըստ «Գազպրոմ Արմենիայի» անցած տարի նվազել է մահվան ելքով պատահարների թիվը’

978

«Գազպրոմ Արմենիայի» գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի շուրջօրյա գործող թվով 46 վթարակարգավարական 1–04 ծառայություններում 2014 թվականի ընթացքում գրանցվել է 38 504 կանչ; Ասվում է ընկերության հաղորդագրությունում:

Նախորդ տարվա համեմատ կանչերի թիվն ավելացել է, ինչը, ըստ հաղորդագրության, պայմանավորված է ծառայությունների կողմից տարվող հետևողական աշխատանքի և մշտական հսկողության արդյունքով: Գրանցված կանչերից 16 հազար 409-ը առնչվում է ներքին գազատարներին և դրանց վրա տեղակայված սարքավորումներին, 21 հազար 078-ը՝ ներտնային գագասպառման համակարգերին:

Կանչերից 1017- ը վերաբերվել է գազաբաշխման համակարգի արտաքին գազատարներին և դրանց վրա տեղակայված սարքավորումներին, այդ թվում 436 կանչն առնչվել է գազի արտահոսքին, 81-ը՝ գազատարի վնասվածքին, 500-ը՝ գազակարգավորիչ կայանների և անհատական ճնշման կարգավորիչների հետ կապված խնդիրներին: 1708 կանչ եղել է կեղծ:

Ներտնային գազասպառման համակարգերին առնչվող կանչերի մեծ մասը վերաբերվում է համակարգում տեղակայված գազասարքերից, փականներից և վթարային անջատիչ կափույրներից արտահոսքին

Ըստ հաղորդագրության, նախորդ տարվա համեմատ նվազել են պատահարների, այդ թվում մահվան ելքով պատահարների թիվը։ Մասնավորապես 2014թ.-ին գրանցվել է 33 պատահար՝ 2013 թվականի 59-ի փոխարեն, պատահարների հետևանքով տուժել է 92 մարդ՝ 2013 թվականի 148- ի փոխարեն, արձանագրվել է մահվան 2 դեպք՝ անցած  տարվա 7-ի փոխարեն:

 

Նախորդ հոդվածը‘Աժ արտահերթ նիստ (Ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞ւ է Երվանդ Զախարյանը փակել ընդերքի մասին տվյալները. ՀԲՃ’